Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում անցնող գիշեր պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Հունիսի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն:
Հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից հիմնականում խախտվել է հրաձգային զինատեսակներից:
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: