Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում անցնող գիշեր հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվել է: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

 

ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր:

 

Հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից հիմնականում խախտվել է հրաձգային և դիպուկահար զինատեսակներից:

 

ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»: