Հունիսի 11-ի լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր:

 

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից' հարավարևելյան ուղղությամբ կիրառելով նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ (1 արկ):

 

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն