Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սեպտեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում շարունակվել է պահպանվել նախորդ շաբաթներին հաստատված հարաբերական անդորրը: Այս մասին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը, պահպանելով զգոնությունը, շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: