Հունիսի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն:

 

Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է հրաձգային զինատեսակներից' արձակելով անկանոն բնույթի կրակոցներ:

 

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: