Այսօր Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվեց Հայաստանի և Ռուսաստանի դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածարշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը, որը նախորդ տարի ստորագրվել է Մոսկվայում:
Հիմնական զեկուցող' Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին հարց տվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը. «Վերջերս մամուլում եղան հրապարակումներ, որ ապրիլի 2-ից 4-ն ընկած հատվածում ունեցել ենք խնդիրներ, երբ հրամանատարները մնացել են տեղում՝ սպասելով կրակ հրամանի: Այս դեպքում, կարո՞ղ եք պատասխանել, ՀՀ հրամանատարը «դուխ» ունենալո՞ւ է ցանկացած պարագայում կրակ հրամանն արձակելու և մտահգություն չունենա, որ իրեն կարող են պատժել: Վստահությունը մե՞ր կողմի վրա պահենք, թե՞ հույսներս դնենք պայմանագրի կետերի վրա»:
Արա Նազարյանը պատասխանելով հարցին՝ ասաց, որ զորքի կառավարման իրավունքը Հայաստանի ՀՕՊ պետինն է և որևէ մտահոգիչ խնդիր չի կարող առաջանալ, չի կարող վտանգվել ՀՀ ազգային անվտանգության հարցը: