Թագավորական ընտանիքը բրիտանական հարկատուների համար նախորդ տարի արժեցել է 40 մլն ֆունտ սթերլինգ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», այդ գումարից 16 մլն ֆունտ սթերլինգ ուղղվել է պալատների և այլ շինությունների պահպանմանը:

 

Այս տարի ծախսերն ավելացել են 4,6 մլն ֆունտ սթերլինգով՝ նախորդ ֆինանսական շրջանի հետ համեմատած: Սակայն թագավորական ընտանիքի ներկայացուցիչների պաշտոնական այցերի ծախսերը կրճատվել են 1 միլիոնով՝ կազմելով 4 մլն ֆունտ սթերլինգ: