Թայլանդը Ռուաստանից գնել է Sukhoi Superjet 100 մակնիշի երեք ինքնաթիռներ' թագավորական ընտանիքի կարիքների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, թագավորությունն ընտրել է ինքնաթիռների VIP տեսակը: Այս մասին տեղեկացրել է Թայլանդում Ռուսաստանի արևտրի հարցերով ներկայացու ցիչ Օլեգ Մասլեննիկովը:

 

Նրա խոսքով' ինքնաթռիները դեռ չեն տեղափոխվել Թայլանդ, սակայն պայմանագրերն արդեն ստորագրվել են: «Նախորդ տարի պայմանագիր է կնքվել 2 ինքնաթիռների համար, սակայն այս տարվա օգոստոսին ևս մեկ ինքնաթիռի համար պայմանագիր է եղել»,- նշել է նա:

 

Sukhoi Superjet 100-ը համարվում է առաջին ուղևորատար ինքնաթիռը, որն ամբողջովին ստեղծվել է Ռուսաստանում: Այն կարող է տեղափոխել 75-95 ուղևորների: