Չինաստանի իշխանությունները չեն բացառում Ռուսաստանի Դաշնության հետ էներգետիկ առևտրի ընթացքում ռուբլու կամ յուանի անցնելու հնարավորությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Չինաստանի ԱԳՆ-ում։
«Երկկողմ փոխադարձ հաշվարկներ կատարելիս՝ շուկայի սուբյեկտները կարող են ընտրել իրենց իսկ կարիքներին համապատասխան արժույթ»,- հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն՝ ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք Չինաստանը պատրաստ է Ռուսաստանի կողմից մատակարարվող էներգակիրների համար վճարել ոչ թե ԱՄՆ դոլարով, այլ՝ ռուբլիով կամ յուանով։ «Գործընթացում սեփական ազգային արժույթի օգտագործումը կանոնավոր առևտրատնտեսական փոխգործակցությունը կարող է օգնել խուսափել արժութային ռիսկերից և նվազեցնել արժույթի փոխանակման հետ կապված ծախսերը»,֊ասվում է Չինաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին, Սաուդյան Արաբիան դիտարկում է դոլարի փոխարեն յուանի օգտագործումը՝ Չինաստան արտահանվող նավթի մի մասի համար վճարելու։ Հրապարակման հեղինակները նշում են, որ նման քայլը կարող է թուլացնել ամերիկյան արժույթի գերակայությունը համաշխարհային էներգետիկ շուկայում, ինչպես նաև ցույց տալ նավթի այս առաջատար արտահանողի սերտաճումը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան գործընկերության հետ։