Անհայտ անձինք ոմն տղամարդուց, ով ցանկացել է կրիպտոարժույթ գնել` հափշտակել են 20 մլն ռուբլի և թաքնվել են: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն:
Տղամարդը որոշել է գնել բիթքոիններ և հանդիպել է վաճառողների հետ Մոսկվայի կենտրոնում գտնվող սրճարաններից մեկում: Կրիպտոարժույթի համար նա վաճառողներին հանձնել է 300 հազար եվրո և 50 հազար ԱՄՆ դոլար (մոտ 20 միլիոն ռուբլի): Չարամիտները վերցրել են գումարը, սակայն չեն կատարել գործարքի իրենց մասը և անհետացել են:
Տուժողը դիմել է ոստիկանություն: Ներկա պահին իրավապահ մարմինների աշխատակիցները փնտրում են խարդախներին:
CoinMarketCap ծառայության տվյալներով՝ մեկ բիթքոինն արժե 17. 969 դոլար: