Հնդկաստանի քաղաքացի Սուբխաշ Յադավը մահացել է մեծ քանակությամբ հավկիթ օգտագործելու հետևանքով։ Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, բանն այն է, որ 42-ամյա տղամարդը ընկերոջ հետ շուկա գնալիս վիճել է, վեճը որոշել է յուրօրինակ ձևով լուծել․ գրազ են եկել՝ գումարի դիմաց․ ով կարողանա 50 հավկիթ ուտել՝ կստանա այն։
Արդյունքում՝ Յադավը 42-րդ հավկիթը ուտելուց հետո կորցնում է գիտակցությունը, նրան անմիջապես հոսպիտալացնում են, սակայն տղամարդը, այդպես էլ գիտակցության չգալով, մահանում է։ Բժիշկները հայտնել են, որ մահը վրա է հասել չափից շատ ուտելու հետևանքով առաջացած մարսողական խնդրի պատճառով։