Նախարարների կաբինետը «Նաֆտոգազ»-ին արգելել Է գազ գնել Ռուսաստանից: Այդ մասին Ուկրաինայի կառավարության նոյեմբերի 25-ի նիստում հայտնել Է հանրապետության վարչապետ Արսենի Յացենյուկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Նախարարների կաբինետը որոշում Է ընդունել՝ հանձնարարել «Նաֆտոգազ»-ին՝ դադարեցնել ռուսական գազի գնումը: Թե չԷ շփոթմունք Է եղել. ոչ թե նրանք են դադերեցրել մեզ գազի մատակարարումը, այլ մենք ենք դադարեցրել գնումները»,- ասել Է նա:
Վարչապետի խոսքով՝ դա արվել Է նախեւառաջ այն պատճառով, որ եվրոպական մեր գործընկերների գազի գները «շատ ավելի լավն են»:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, «Գազպրոմի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտնել Է, որ ռուսական գազի մատակարարումներն Ուկրաինային դադարեցվում են մինչեւ «Նաֆտոգազ»-ից նոր վճարումների կատարումը:
«Այսօր առավոտյան ժամը 10-ի դրությամբ «Նաֆտոգազ Ուկրաինին» ստացել Է ռուսական գազի՝ ավելի վաղ կանխավճարված ծավալները: Նոր կանխավճար չի ստացվել: «Նաֆտոգազ Ուկրաինի»-ից գազի մատակարարման հայտեր չկան: Այսպիսով, մատակարարումները դադարեցվում են մինչեւ ուկրաինական ընկերությունից նոր վճարումների ստացումը»,- լրագրողներին ասել Է «Գազպրոմի» ղեկավարը:
«Ռուսական գազի գնումից հրաժարումը լուրջ վտանգներ կստեղծի Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի հուսալի տարանցման համար»,- ընդգծել Է Միլլերը: