Ռուսաստանն Իրանի հետ պայմանագիր է ստորագրելու Իրանին «Անթեյ-2500» զենիթահրթիռային համալիրներ (ԶՀՀ) մատակարարելու մասին, ինչը տեղի կունենա այն բանից հետո, երբ Իրանը հետ վերցնի Մոսկվայի դեմ ժնևյան դատարան ներկայացրած հայցը: Այս մասին գրում է «Коммерсант» թերթը՝ վկայակոչելով Կրեմլի աղբյուրին:

 

Երբ Ռուսաստանը հրաժարվեց Իրանին մատակարարել С-300 ԶՀՀ-ներ, Իրանը հայց ներկայացրեց Ռուսաստանի դեմ և պահանջեց 4 միլիարդ դոլարի փոխհատուցում: Իրանի փոխարտգործնախարար Մուրթազ Սարմադին երեկ հաստատել է, որ կողմերը բանակցում են դատական այդ հայցը հետ վերցնելու շուրջ:

 

Թերթի աղբյուրը հայտնել է, որ իրանցի զինվորականներն արդեն իսկ նախնական համաձայնություն են տվել «Անթեյ-2500» ԶՀՀ-ների գնմանը: «Անթեյ-2500»-ը С-300В-ի արդիականացված տարբերակն է: Աղբյուրները չեն բացառում նաև, որ Ռուսաստանը կարող է Իրանին վաճառել С-400 «Տրիումֆ» նորագույն ԶՀՀ-ներ: