Իրանը Boeing 737 մակնիշի տասներեք օդանավ է գնել։ Այդ մասին հաղորդել է Press TV-ն։ «Իրանի ավիաընկերությունները ձեռք են բերել Boeing 737 նեղֆյուզելաժային 13 ինքնաթիռ՝ քաղաքացիական ավիացիայի տորմը համալրելու համար»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ՏԱՍՍ-ին, նշել է հեռուստաալիքը։
Իրանի The Fars News Agency-ն էլ հայտնել է, որ բոլոր լայներները արտադրվել են ավելի քան 15 տարի առաջ, սակայն ընտրություն կատարելիս գնորդներին հետաքրքրել է, թե որքանով արտադրողը կկարողանա ապահովել պահեստամասերի մատակարարումը։ Գործակալությունն ընդգծել է, որ Boeing 737 օդանավեր գնած իրանական ոչ մի ավիաընկերություն չի մտնում ԱՄՆ-ի «սև ցուցակի» մեջ, որտեղ ներառված ընկերությունների հետ արգելված է գործարքների կնքումն՝ Իրանի դեմ պատժամիջոցներին համապատասխան։ Դրանցով որոշված սահմանափակումներն արգելում են Իրանին ինքնաթիռների և պահեստամասերի վաճառքը։
Իսկ 13 ինքնաթիռների գնման գործարքն իրականացվում է Գործողությունների համատեղ համապարփակ պլանի իրագործման նախօրեին. այդ մասին պայմանավորվածությունն ԻԻՀ-ն և վեցյակի երկրները կայացրել են հուլիսին Վիեննայում։ Պլանին համապատասխան, Իրանը համաձայնել է իր միջուկային ծրագրի երկարաժամկետ սահմանափակումներին՝ ի պատասխան իր դեմ պատժամիջոցների վերացման։