Ինչպես տեղակացնում է rus.ruvr.ru-ն, Թեհրանն այն կարծիքին է, որ Ռուսաստանի C-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարման համար կնքված պայմանագիրն օրինական է և սպասում է դրա իրագործմանը. հայտնել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանաին' ավելացնելով նաև, որ Ռուսաստանը պետք է իրականացնի պայմանագրում նշված կետերը և Իրանին հատկացնի տվյալ համակարգերը:
«Այդ համակարգերն ունեն պաշտպանական բնույթ, ինչի համար էլ որևէ պայմանագիր չի խախտվում դրանց մատակարարումից: Մենք նկատում ենք, որ ռուսական կողմը նույնպես շահագրգռված է այս ծրագրերը իրակացնելու հարցում, ինչը շատ ողջունելի է».-ասել է Մեհդի Սանաին: