Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «ՀՀ եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի քննարկման ժամանակ ԱԺ-ում ելույթ ունեցավ նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով պատասխանեց մեկ այլ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին.
«Ես խնդրում և հորդորում եմ, ռուսներին սիրում ես, թե չես սիրում, աղջիկ ջան, ում ոնց ես սիրում, ինչ ես սիրում, Ձեր քաղաքական սեքսուալ հնարավորությունները մի տեղափոխեք Ազգային ժողով, սա պատկառելի ամբիոն է, ես չէի ցանկանա, որ նման համաձայնագրի քննարկումը նման մակարդակ կրեր խորհրդարանում և այս կարևորագույն ամբիոնից»:
Նա նշեց, որ որոշ խմբերի կամ մարդկանց կողմից Հայաստանը մեկուսացնելու ցանկությունն անհնարին է և այսուհետ ոչ միայն ՀՕՊ համաձայնագրով, այլ ցանկացած տիպի պայմանագիր, որը կնպաստի մեր երկրի անվտանգությանը, մենք դրանք կվավերացնենք առանց հաշվի առնելու այդ մարդկային խմբերի կարծիքները:
«ՀՕՊ համաձայնագիրը ընդունելով՝ մենք չենք կորցնում մեր ինքնուրույնությունը, մենք մեծացնում ենք մեր հնարավորությունները»,- ասաց պատգամավորը: