Շուտով Հայաստանը Ռուսաստանի հետ միասին,ավելի ճիշտ կլինի ասել, ռուսական հովանու ներքոկստեղծի միասնական կամ միավորված ՀՕՊ համակարգ: Հնչող կողմ և դեմ տեսակետները կամ անկեղծ չեն, կամ էլ անկեղծ են, սակայն զուրկ պրակտիկ քաղաքականության բաղկացուցիչից:
Օրինակ, երբ իշխանությունների ներկայացուցիչները խոսում են այն մասին, որմիասնական ՀՕՊ-ն ուժեղացնում է մեր անվտանգությունն՝ անկեղծ չէ: Իրականում թեՄաքսային միությունը, թե ՀԱՊԿ-ն և թե այս համաձայնագիրը Հայաստանի պարտադրված ընտրությունն են, որովհետև տարածաշրջանային միլիտարիզացիայի հանգամանքն այլընտրանք չի թողնում: Այդ մասին իշխանության ներկայացուցիչները չեն բարձրաձայնում հրապարակավ, բայց ակտիվորեն խոսում են մասնավոր զրույցների ընթացքում:
«Ժառանգություն» կուսակցությունն անկեղծ է, երբ այս համաձայնագիրը համարում է Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակող գործոն: Մյուս կողմից՝ այս դիրքորոշումը հուզական է ու աջակցություն չունի քաղաքական շրջանակում, հանրության կողմից: Րաֆֆի Հովհաննիսյանը, մյուսները գուցե ճիշտ են, որ միասնական ՀՕՊ-ը կարող է վտանգել Հայաստանի ու Ղարաբաղի անկախությունը: Սակայն չտեսնելու են տալիս այն հանգաանքը, որ նույն արևմուտքն ու Եվրամիությունը մեր երկրին չեն առաջարկում անվտանգության այլընտրանքային համակարգ: Իսկ եթե ավելի անկեղծ, ապա քանի կարգավորված չէ ԼՂ հիմնահարցը և առկա է պատերազմի վերսկսման վտանգը՝ Հայաստանն ու Ադրբեջանը սպառազինվելու անհրաժեշտություն ունեն: Զենքի հիմնական մատակարարը Ռուսաստանն է: Բաքուն կարողանում է Մոսկվային վճարել շուկայական գներով, մենք հաճախ սպառազինվում են մեր ինքնիշխանության հաշվին: Սա է ռեալ պոլիտիկան՝ դրանից բխող դառը իրականության հետ, որը տեղ չի թողնում հույզերի համար:
Սարգիս Հակոբյան