«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի անցկացրած և անցկացվելիք հանրահավաքների, ինչպես նաև ՀՀ վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նրա կոչի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որևէ մեկնաբանություն չի անում:
«Միտինգների մասին որևէ մեկնաբանություն չկա, այդ հարցը որևէ կերպ չի էլ քննարկվել»,-Tert.am-ին ասաց կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
ԲՀԿ-ից Րաֆֆի Հովհաննիսյանին միանալու մասին նա որևէ ենթադրելի, հավանական կամ ապագայի հետ կապված հարցերի նախընտրեց չպատասխանել:
«Ավելի լավ է փաստացի տեղի ունեցող իրադարձություն ներկայացնեմ կամ մեկնաբանեմ»,- նշեց նա:
Տիգրան Ուրիխանյանը հրաժարվեց նաև ընտրությունների արդյունքների վերաբերյալ մեկնաբանություններից: