«Հիմա Մեծ պահքի շրջան է, ուստի ես ներում եմ Սերժ Սարգսյանին՝ իմ ընտրաքվեների գողության համար, ինչպես նաև ներում եմ Վեհափառին՝ Աստվածամոր Աստվածաշունչը կեղծ երդման ներկայացնելու համար: Այժմ հերթը Սարգսյանինն ու Վեհափառինն է»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Վերջինս հավելեց նաև, որ բազմիցս է նշել, որ պատմության մեջ մի շարք նախադեպեր ցույց են տալիս, թե ինչպես են բազմաթիվ Հռոմի պապեր և պետական շատ այլ այրեր ընդունել իրենց սխալները և ներողություն խնդրել: