«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր կազմակերպել է հավաք-հանդիպում:
Հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունեց ներկաներին և ասաց, որ կարոտել էր նրանց:
«Այլևս ես թույլ չեմ տալու, որ այսքան կարոտենք իրար»,-ասաց կուսակցության առաջնորդն ու անդրադարձավ վերջերս ԵԿՄ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի արտահայտած այն մտքին, թե «միայն զենքով կա փրկություն»:
«Միգուցե համատեքստից դուրս էր ասվածը, բայց ակամա պետք է արձանագրել, որ մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը համաձայն է նրա հետ այս հարցում: Քանի դեռ ուշ չէ, չենք մոտեցել վտանգավոր և անթույլատրելի քաղաքացիական պատերազմի շեմին, մենք պետք է այլ համապետական լուծում գտնենք այսօրվա մեր ճգնաժամին»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը և հավելեց.
«Թույլ տվեք մեկ այլ ուղղություն առաջարկել ձեզ, մենք միասին պետք է ճեղքենք այս փակ շրջանը»: