Henaran.am «Ժառանգության» առաջնորդ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ լրագրողների հանդիպումը սկսեց ավանդական ձեռքսեղմումով:

 

«Իմ տեսակետը կիսվում է ժողովրդի զգալի զանգվածի կողմից, դա այն է, որ մեր ժողովրդի անկախությունը վտանգվում է»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը նշելով, որ ամռան ընթացքքում ինքը հանդիպումներ է ունեցել Հայաստանի մարզերով և այս պահին էլ նոր է վերադարձել Արևմտյան Հայաստանից:

 

Սեպտեմբերի 20-ին նախատեսված իր հանրահավաքը քաղաքական գործիչը որակեց որպես համազգային բողոք:

 

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց. «Այս անօրինական իշխանությունների գործողությունների արդյունքը տեսնում ենք ոչ միայն ներքին քաղաքականության մեջ:Այս իշխանությունը մեր ազգային շահը փորձարկման է դնում նաև արտաքին ճակատում»:

 

Խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մաքսային միությանը միանալու հայտարարության մասին Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց.

 

«Եվրոպական ուղղությունը սեղանի վրա չէ, եթե երբևէ հրապարակվեր ասոցացման պայմանագիրը մենք այն տառ առ տառ պիտի ընթերցեինք և պիտի իմանայինք թե այն ինչպես է անդրադառնում Հայաստանի ազգային շահերի և ամբողջական Արցախի անվտանգության վրա»:

 

Ժառանգության առաջնորդը գտնում է, որ Ռուսաստանը եթե Հայաստանին հրավիրում է տնտեսական համագործակցության չպիտի մոռանա ԼՂՀ- ի անկախության և տարածքային ամբողջականության խնդիրը:

 

Դիտարկելով ժողովրդի պասիվ բողոքը Մաքսային միության դեմ քաղաքական գործիչը նկատեց, որ մարդիկ դեռ չեն կարողանում սթափ գնահատել կատարվածը:

 

Կառավարության մեջ վարչապետից սկսած ոչ մի նախարար դեմ չի արտահայտվել այս որոշմանը նկատեց Րաֆֆի Հովհաննիսյանը.»Ոչ մեկը ոչ միայն հրաժարական չի տվել այլ ծպտուն չեն հանել, չեն ասել ոչ միայն Նժդեհի այլ նաև Աշոտ Նավասարդյանի հետ կապ չունի այս ամենինչը»,-հավելեց Րաֆֆի Հովհաննիսյանը: