Տավուշի մարզ այցելած Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Իջեւանում հայտարարել է.«ՍԴ-ից ակնկալում եմ ինքնամաքրում, ժողովրդի իրական գնահատականի գրանցում եւ ԿԸՀ կեղծ արդյունքների մերժում»։ Այս մասին տեղեկացնում է A1+-ը:
Հարցին, թե կկանգնի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի կողքին, Հովհաննիսյանիը պատասխանել է. «Դա իրենից պետք է հարցնեք, բայց այն մարդիկ ովքեր հայտարարում են, որ ժողովրդի կողքին են, արդեն ցույց տալու ժամանակն է»։
Նա նշեց, որ այսօր նորից առաջարկել են հանդիպում Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ՝ օրակարգը քննարկելու համար։ «Առանց դավային տեսությունների»,-ավելացրեց նա։