Քիչ առաջ ավարտվեց Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումը: Վերջինս չմանրամասնեց, թե ինչ է քննարկվել հանդիպման ընթացքում: Հովհաննսիյանը նշեց, որ վաղը՝ ժամը 17։00-ին կլինի արտոնված հանրահավաք Ազատության հրապարակում, որտեղ և կպատասխանի ժողովրդի հարցերին.
«Ես ունեմ մի քանի կարևոր դիվանագիտական հանդիպումներ, կհանդիպենք վաղը Ազատության հրապարակում, իսկ հիմա ցրվում ենք բոլորս մեր գործերով»,-ասաց Հովհաննիսյանը: