Քիչ առաջ Ազատության հրապարակում ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով իր խոսքում նշեց, որ անցյալ տարի նա (ի նկատի ունի Սերժ Սարգսյանին) գողացել է ոչ թե իր քվեն, այլ՝ ժողովրդի ձայնը: Նրա խոսքով՝ միայն լեգիտիմ իշխանությունը կարող է հաշվետու լինել ժողովրդին, չունենալ քաղբանտարկայլներ, չհեգնել Շանթ Հարությունյանին, Վալոդյա Ավետիսյանին և Վարդան Պետրոսյանին:

 

Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի ընթացքում ժողովուրդը սկսեց պահանջել՝ գոչելով. «Հիմա՛, հիմա՛»:

Որոշակի դադարից հետո, շարունակելով իր ելույթը, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ պետք է բարի ճանապարհ ասեն պարոն Սարգսյանին:

 

«Առանց Ձեզ ոչ մի այլ հաղթանաակ չի արձանագրվելու: Ամեն մեկդ մասնակից եք լինելու հաղթանակին,- ասաց Րաֆֆի Հովհհանիսյանը ում ելույթի ընթացքում նորից ժողովուրդը սկսեց բղավել. «Հիմա՛, հիմա՛»: Դա լսելով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդից ժամանակ խնդրեց Լևոն Տեր-Պետրոսյանի և Գագիկ Ծառուկյանի հետ կարճատև խորհրդակցության համար: