Թուրքիայի օդուժը նոր հարվածներ է հասցրել հյուսիսային Իրաքում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

 

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբից հայտնել են, որ Իրաքի հյուսիսային Զափ և Գարա շրջաններում ոչնչացվել է քուրդ զինյալներին պատկանող 27 դիրք: