Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսին կարող է այցելել Բաքու՝ մասնակցելու Իրանի և Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հանդիպմանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

 

 

Նրա խոսքով՝ ներկա դրությամբ մշակվում է օգոստոսին Պուտինի կողմից Բաքու այցելելու հնարավորությունը: Իրանական Tasnim լրատվական գործակալությունն այսօր հայտնել է, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանին պլանավորում է օգոստոսին այցելել Ադրբեջան, ուր ակնկալվում է, որ նա կմասնակցի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը: Եռակողմ հանդիպման շրջանակում տեղի են ունենալու նաև երկկողմ հանդիպումներ: