Աֆղանստանի կառավարության և թալիբների միջև համաձայնությունը «միակ ուղին» է երկրում խաղաղության հասնելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
«Ներկայիս հակամարտությանը վերջ տալու միակ տարբերակը աֆղանական կառավարության և թալիբների միջև երկարաժամկետ համաձայնագիրն է», - ասել է Օբաման՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է տվյալ գործընթացին: Սակայն Օբաման նաև ասել է, որ «Թալիբան»-ը առաջվա նման սպառնում է Աֆղանստանի անվտանգությանը: