«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր առաջին հարցազրուցն է տվել անգլիական ակումբի կազմում:

 

«Սա նոր մարտահրավեր է ինձ համար և ես կաշխատեմ ամբողջ ուժով: Աներևակայելի ուրախ եմ, որ տեղափոխությունս կայացավ: Հաճելի կլինի խաղալ Ռունիի, Իբրահիմովիչի պես ֆուտբոլիստների հետ: Հիանալի մրցաշրջան է սպասվում:  Հայրենիքումս սպասում էին այս տեղափոխությանը: Ուրախ եմ, որ բոլորը կարող են հպարտ լինել ինձանով, որ  առաջին հայը խղացողն եմ Անգլիայի առաջնությունում:  Կփորձեմ արդարացնել սպասելիքները: Ջանասիրաբար աշխատելու եմ և հուսով եմ, որ կունենամ այն գոլերի ու գոլային փոխանցումների քանակը, որն ունեցել եմ «Բորուսիայում»: