«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է վնասվածքից ապաքինվելուն և ֆեյսբուքյան իր էջում կատարել հետևյալ գրառումը.
«Իսկապես, ուրախ եմ սկսել մարզումներս թիմի հետ: Լիարժեք ապաքինվելու ճանապարհին եմ»:
Ավելի վաղ մանչեսթերյան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել էր, որ Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-«Զարյա» հանդիպմանը։