Աշխարհի առաջնության 2018թ-ի ընտրական փուլում լեհաստանի հավաքականին 6:1 հաշվով պարտվելուց հետո Հայաստանի ազգային ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում նշեց.
«Բազմաթիվ խնդիրներ կային: Պետք է կարողանանք հետևություններ անել, որպեսզի Ղազախստանի դեմ խաղում նման բան տեղի չունենա: Խոսքեր չկան ասելու:
Խայտառակ պարտություն էր, ամենամեծ մեղավորը ես եմ, որովհետև ես թիմի ավագն եմ, ես եմ պատասխանատու թիմի համար: Պարտությունը վերցնում եմ ինձ վրա»,- ասաց Մխիթարյանը:
Կիսապաշտպանը նշեց, որ Ղազախստանի դեմ խաղից առաջ թիմը կհասցնի վերկանգնվել.
«Ամեն ինչ կանենք, որ բարձր տրամադրությամբ և պատրաստված խաղանք Ղազախստանի դեմ»:
Վերջում Մխիթարյանը շնորհակալություն հայտնեց այն երկրպագուներին, ովքեր գալիս են հավաքականի խաղին և հավատում ու ոգևորում թիմին։