Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրո 2016-ի շրջանակներում Ալբանիայի հետ խաղից առաջ՝ հավաքականին միանալուց հետո, ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Ուրախ եմ վերադարձիս՝ Հայաստանի ազգային հավաքական Ալբանիայի դեմ անչափ կարևոր խաղի նախօրեին»:
Հիշեցնենք, որ մեր ազգային ընտրանին երեկ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, մարզումներ է անցկացրել:
Մեր հավաքականն Ալբանիա կմեկնի մարտի 27-ին:
Ալբանիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին: Խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:00-ին: