armnoc.am Բասկետբոլի Հայաստանի կանանց մինչև 18 տարեկանների ազգային թիմը մեկնարկում է Եվրոպայի առաջնությունում:
Վահագն Հարությունյանի գլխավորած թիմը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի խմբային փուլի առաջին հանդիպումը կանցկացնի Անդորրայի թիմի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին:
Երկրորդ հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին: Հայկական թիմը կմրցի Ուելսի թիմի հետ: Խաղը կկայանա նույն ժամին:
Մինչ այս կանանց մինչև 18 տարեկանների թիմը 13 օրյա ուսումնամարզական հավաք է անցկացրել Երևանում: