armnoc.am  Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը Երեւանում սկսել է նախապատրաստվել հուլիսին Հունաստանում կայանալիք Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը:

Բելգիացի մարզիչ Տիբո Պետին 12 խաղացողների է հրավիրել մասնակցելու ուսումնամարզական հավաքին:

Հավաքականի կազմում են ԱՄՆ-ում ելույթ ունեցող Ռիչարդ Էլմոյանը, Գաբրիել Աճեմյանը, Կարեն Չիվիչյանը, Մեթյու Մադոյանը, Կրիկոր Կուրդօղլյանը, Արամ Արսլանյանը, Ռուսաստանում հանդես եկող Էդգար Բաբայանը, Կիրիլ Հարությունյանը, Ռաֆիկ Ուզունյանը, ինչպես նաեւ Սիրիայից ժամանած Միհրան Ներսեսը: Ավելի ուշ հավաքականին պետք է միանան Պյոտր Ստեփանյանցը եւ Սթիվեն Էնոչը: Վերջինս հավաքականի միակ օտարազգի խաղացողն է:

Տիբո Պետին հավաքականում օգնում է անգլիացի մասնագետ Քրիս Մայեսը: Երիտասարդական ընտրանին ուսումնամարզական հավաքը կավարտի հուլիսի 13-ին եւ կուղեւորվի Հունաստան, որտեղ Եվրոպայի առաջնությունը մեկնարկում է հուլիսի 15-ին: