Հուլիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք, կրծքավանդակի առջևի պատի կտրած-ծակած վերք, նախաբազկի ստորին հատվածի ներսային մակերեսի կտրած-վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի Աբելյան 5 շենքի բնակիչ, 21-ամյա Գոռ Պետրոսյանը և «աջ թևատակի կտրած-ծակած վերք, անոթի վնասվածք» ախտորոշմամբ՝ Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի 25/4 շենքի բնակիչ, 21-ամյա Նելսոն Ասատրյանը, տեղեկացնում էShamshyan.com–ը:

 

Հիվանդանոցում ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում և կատարվածի մասին իր վիճակի չեն որևէ տեղեկություն հայտնել: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Մարգարյան փողոցի վրա գործող «Կայզեր» սուպերմարկետի մոտից, որտեղ հայտնաբերվել է արնանման հետքեր: