Հուլիսի 10-ին Թբիլիսիում տեղի Է ունեցել «Տոլմա-2016» հայկական տոլմայի ավանդական փառատոն-մրցույթը: Ամենամյա փառատոն-մրցույթը չորրորդ անգամ տեղի Է ունեցել Հավլաբարի շրջանում՝ Թբիլիսիի Սուրբ Էջիմածին հայկական եկեղեցու գավիթում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Փառատոնում ներկայացվել Էր մասնակիցների կողմից պատրաստված տոլմայի 45 տարատեսակ: Մասնակիցների թվում Էին Թբիլիսիի սովորական բնակիչներ, մի քանի հասարակական միավորումներ եւ վեց ռեստորաններ:

 

Տոլմայի որակը գնահատում Էր հատուկ ժյուրին, որի կազմում կային խոհարարական արվեստի վարպետներ Հայաստանից:

 

Փառատոն-մրցույթի կազմակերպիչներն Էին Վրաստանի «Շուշանիկ» հայ կանանց միությունը՝ Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու թեմի գլխավարի եւ «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ: