Թթի սիրահարները կհամախմբվեն Քարահունջ գյուղում. առիթն արդեն ավանդույթ դարձած հուլիսի 6-ին կայանալիք Թթի փառատոնն է: Քարահունջ գյուղը գտնվում է Գորիս քաղաքից 4 կմ հեռավորության վրա:

Ասուլիսի ընթացքում «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը նշեց, որ այդ համայնքում կան գեղեցիկ թթի այգիներ, որտեղ թթի տոն կազմակերպելու լավ հնարավորություններ են ստեղծված:

«Փառատոնի մեկնարկը տրվելու է մրցութային թութ թափելու արարողությամբ: Մրցույթի հաղթողներին կտրվեն մրցանակներ: Փառատոնի շրջանակներում իրենց ապրանքները, ձեռագործ աշխատանքները, ավանդական ուտեստները, թթից պատրաստված օղին, դոշաբը, մուրաբան, չիրը և բերքն ու բարիքներն են ներկայացնում ինչպես տեղի. այնպես էլ շրջակա համայքների բնակիչները, բնակավայրերի արհեստագործները, ձեռագործ աշխատանքի վարպետները»,- ասաց Նունե Մանուկյանը: Փառատոնի ընթացքում ներկայացվելու է թթից օղու թորման ամբողջ գործընթացը, տեղում կթխեն լավաշ, գաթա: Միջոցառումները կուղեկցվեն ավանդական հայկական երգ ու պարով: Նունե Մանուկյանը նշեց, որ միջոցառումային տուրիզմը զարգացում է ապրում, որում մեծ դեր ունեն փառատոնները: Ի դեպ, դրանք ընդգրկվում են տուրօպերատորների փաթեթներում:

Զբոսաշրջության կոմիտեի զբոսաշրջային արդյունքի զարգացման փորձագետ Անահիտ Ոսկանյանը նշեց, որ զբոսաշրջության ոլորտում փառատոնների դերը բազմիցս կարևորվել է, քանի որ իրականացնում են նաև մշակութային արժեքների պահպանման և վերակենդանացման գործառույթ:

«Այն արժեքները, որոնք կան մեր համայնքներում, բացահայտելու, տարածելու խնդիր ունեն: Փառատոններում դրանք ներկայացնելը լավագույն տարբերակն է: Այս միջոցառումները զարկ են տալիս նաև ներքին զբոսաշրջության զարգացմանը: Տուրօպերատորների կողմից մեծ հետաքրքրություն է դրսևորովում»,-ասաց նա:

Անահիտ Ոսկանյանը նշեց, որ Հայաստանում փառատոնների բազմազանություն կա, 30-ից ավելի փառատոններ արդեն գրանցված են որպես ավանդական միջոցառումներ: Դրանց հիմնական մասն անցկացվում է մարզերում: Սա խոսում է այն մասին, որ զբոսաշրջությունը հնարավորինս ապակենտրոնացվում է:

«Փառատոններն իրենց հերթին նպաստում են համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանը: Բնակիչները մեծ ուրախությամբ են մասնակցում, կարողանում են իրենց ծառայությունները, ապրանքները ճիշտ փաթեթավորմամբ