ԱՄՆ-ի ավագ դպրոցի աշակերտները մինչեւ մարտի 31-ը հնարավորություն ունեն մասնակցելու «Հայոց ցեղասպանության հիշատակումը Թայմ Սքուերում» կազմակերպության նախաձեռնած «Վարդանի զինվորներ» խորագրով, Հայոց ցեղասպանությանը նվիրված շարադրությունների մրցույթին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Armenian Լife-ը, շարադրություններում դպրոցականները պետք է 1000 բառի սահմանո ւմ ներկայացնեն, թե ինչ պետք է արվի Ցեղասպանության ժխտողականության դեմ:

 

 

Լավագույն եռյակը, որին կորոշի հատուկ կազմված ժյուրին, կարժանանա դրամական պարգեւի' 300 դոլար' առաջին տեղի, 200 դոլար' երկրորդ, եւ 100 դոլար' երրորդ տեղի համար: Հաղթողների անունը պարզ կդառնա ապրիլի 26-ին: