«Մեկ ազատ աշխարհ» (One Free World International) կազմակերպությունը հունվարի 25-ին Տորոնտոյում կհիշատակի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

 

Ինչպես հաղղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով prweb.com-ը, կազմակերպության նախագահ Մաժեթ էլ-Շաֆին կհյուրընկալի Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանին և Կանադայի աշխատանքի, սոցիալական զարգացման և բազմամշակութայնության նախարար Ջեյսոն Քեննեյին:

 

«Ժամանակն է, որ ամբողջ աշխարհն իմանա, թե ինչ է պատահել Հայաստանում ոչ միայն անցյալը հիշելու, այլև ապագայում նման սխալներ թույլ տալուց խուսափելու համար: Մենք պետք է լինենք լռության ձայնը նախկինում և հիմա»,- ասել է Շաֆին:

 

«Մեկ ազատ աշխարհ» կազմակերպության ղեկավար Մաժեթ էլ-Շաֆին 2014 թվականի օգոստոսին գլխավորել էր Հայաստան ժամանած կանադական պատվիրակությունը: Պատվիրակությանն ընդունել էին ՀՀ ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Հայաստան-Կանադա բարեկամական խորհրդարանական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը: