Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու նախաձեռնությամբ ապրիլի 24-ին էկումենիկ արարողություն է տեղի ունեցել Միլանի գլխավոր մայր եկեղեցում՝ Դուոմոյում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողոությանը լայնորեն լուսաբան վել է իտալական թերթերի էջերում:
Էկումենիկ արարողությունը առաջնորդել է Եվրոպայի ամենամեծ կաթոլիկ թեմի՝ Լոմբարդիայի արքեպիսկոպոս, Կարդինալ Անջելո Սկոլան:
Իսկ Իտալիայի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատասխանատու՝ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի հրավերով արարողությանը մասնակցել Հյուսիսային Իտալիայի կաթոլիկ թեմերի թեմակալ առաջնորդներ, Լոմբարդիայի արքեպիսկոպոսարանի բարձրաստիճան ներկայացուցիչներ, Իտալիայում և Միլանում գործող ավելի քան 10 քույր եկեղեցիների թեմակալներ, պատասխանատուներ և ներկայացուցիչներ, քաղաքային, մարզային և նահանգային իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ, Իտալիայում հավատարմագրված 10-ից ավել երկրների գլխավոր հյուպատոսներ եւ դեսպաններ, ինչպես նաև Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանը: