Մասիս քաղաքում ապրիլի 11-ին կանցկացվի Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հիշողության պահպանումը անցյալի մասին մեզ թույլ կտա պահպանել խաղաղությունն այսօր» կարգախոսով հիշատակի արարողություն: Միջոցառումը, որն անցկացնում են Մասիսի քաղաքապետարանը եւ AFFA բարեգործական հիմնադրամը' կսկսվի խաչքարի բացման եւ օծման հան դիսավոր արարողությամբ եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված լուսանկարների ցուցահանդեսի բացմամբ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը' միջոցառմանը ներկա կլինեն մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, բարեգործական ընկերության պատասխանատուները' Օլեսիա Կոշկինայի գլխավորությամբ, հյուրեր ՌԴ-ից, Եվրոպայից:

 

Խաչքարի բացման արարողությանը կմասնակցեն նաեւ Արարատի մարզի երեխաները, որոնք կհագնեն Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ հանդիսացող անմոռուկներով շապիկներ, իսկ թիկունքներին' տարբեր լեզուներով գրված շնորհակալական խոսքեր այն երկրներին, որոնք ընդունել են ցեղասպանության փաստը: Տեղի կունենա նաեւ համերգային ծրագիր:

 

Հիշատակի արարողության շրջանակում, հաջորդ օրը' ապրիլի 12-ին մեծ էկրանի վրա Վատիկանից ուղիղ միացումով կդիտեն Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր պատարագը: