Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի ՀՀ դեսպանատանն ապրիլի 15-ի երեկոյան տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-ամյակի նվիրված երեկո:

 

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ emahay կայքից: Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ արտակագ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, ապա նա անդրադարձել է Վատիկանում տեղի ունեցած պատմական պատարագին: Իր խոսքով հանդես է եկել նաև ԱՄԷ-ի և Քաթարի կաթողիկոսական փոխանորդ Տ. Մեսրոպ Վրդ. Սարգիսյանը՝ նշելով, որ Հայոց ցեղասպանության աշխատանքները վերջին տասնամյակներում սգից, ցավից ու վշտից ավելի վերածվել են Հայոց ցեղասպանության ճանաչման ու պահանջատիրության կազմակերպված աշխատանքի, որի արդյունքը այսօր քաղում են 100-ամյակի առիթով: Ապա ցուցադրվել է The blue book տեսաերիզը, ինչպես նաև ԱՄԷ-ի ու հատկապես Աբու Դաբիի գաղութի զավակներից տիկին Շաղիկ Թուխմանյան-Ֆսդխճյանի կողմից պատրաստված տեսաերիզը, որի նկարահանումը տեղի է ունեցել ԱՄՆ-ում: Տեսաերիզում ներկայացված է ջարդերից ազատված և Գերմանիայում հաստատված Արմեն անունով հայ երիտասարդի զոհողությունը:

 

Ապա Կաթողիկոսական փոխանորդի գլխավորությամբ դեսպանատանը տեղի է ունեցել մոմավառություն ու հոգեհանգստյան արարողություն:

 

Միջոցառմանն իրենց մասնակցությունն են բերել ԱՄԷ-ի երկու ազգային վարչությունները: