Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Սիրիայի կենտրոնական մարմնի հովանավորությամբ և Բերիո Կաթողիկե թեմի առաջնորդ Տ. Պետրոս Արք. Միրիաթյանի գլխավորությամբ Հալեպի Սբ Երրորդություն (Զվարթնոց) եկեղեցում տեղի է ունեցել «Ապրիլյան ոգեկոչման երեկո»: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Սիրիայի կենտրոնական մարմնի պաշտոնական էջից: Միջոցառումը մեկնարկել է Սիրիայի և Հյաստանի օրհներգերով, ապա ներկաները հոտնկայս հարգել են նահատակների հիշատակը: Միջոցառման ընթացքում հնչել է ասմունք, Հայ կաթողիկե շեփորախմբի կատարմամբ հնչել է «Կոտորածն անգութ» ստեղծագործությունը , ապա հաջորդել են նաև դաշամուրային կատարում, մեներգեր:
Միջոցառման ընթացքում նաև տեղի է ունեցել բանախոսություն, որը ներկայացրել է Տ. Կոմիտաս քահանա Տատաղլյանը: Նա խոսել է նահատակների սրբադասման, պահանջատիրական մեր անկոտրում կամքի մասին:
Միջոցառման վերջում խոսքով հանդես է եկել Բերիո Կաթողիկե թեմի առաջնորդ Տ. Պետրոս Արք. Միրիաթյանը: