Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ինչպես հաղորդել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Լե Ֆոլը, Օլանդը չորեքշաբթի օրը Մերկելի և Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է իրավիճակը Ուկրաինայում: