Մոսկայում չորեքշաբթի երեկոյան հորդառատ անձրև, ուժեղ քամի և խոշոր կարկուտ է սկսվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

 

Վատ եղանակի պատճառով ջրի տակ են անցել մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Օդանավակայաններում հետաձգվել են ավելի քան 30 չվերթ:

 

Մոսկվայի ԱԻՆ-ը հաղորդել է, որ ուժեղ քամին, կայծակն ու անձրևը Մոսկվայի տարածքում կշարունակվեն առաջիկա ժամերի ընթացքում և չեն ավարտվի մինչև առավոտ: