Հանրապետության տարածքում մարտի 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 8-9-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանը մարտի 8-ին կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի:

Երևան քաղաքում մարտի 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 8-9-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: