Ապրիլի 9-13-ին առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան' 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 9-10-ին կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում՝
Ապրիլի 9-13-ին առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Երևանի ապրիլի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝
• Օդի առավելագույն ջերմաստիճան 27.50C (1962 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -5.10C (1933 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 11.70C