Ընտրացուցակների անճշտությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանությունում ուսումնասիրված հաղորդումները տարանջատվում են հետևյալ ժամանակահատվածների.
1. Նախնական ցուցակները հրապարակելուց հետո' 2013 թ. հունվարի 9-ից մինչև ՀՀ ընտրական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասով ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների վերացման համար դիմում տալու ժամկետը' 2013 թ. փետրվարի 13-ը,
2. 2013 թ. փետրվարի 14-ից մինչև քվեարկության ավարտը' 2013 թ. փետրվարի 18-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված հաղորդումների ուսումնասիրության,
2013 2. հունվարի 9-ից մինչև 2013 թ. փետրվարի 13-ը ՀՀ ոստիկանության կողմից մշակվել են ՀՀ Նախագահի ընտրությունների ընտրացուցակներին առնչվող անճշտությունների վերաբերյալ 4018 տեղեկություն, որից' 1928-ը ստացվել է ոստիկանության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, 2090-ը' ընտրական գործընթացի մյուս մասնակիցների կողմից:
Ուսումնասիրությունների արդյունքում ընտրացուցակներում կատարվել է ընդամենը 19 անճշտությունների շտկում:
2013 թ. փետրվարի 14-ից մինչև քվեարկության ավարտը' 2013 թ. փետրվարի 18-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված թվով 18 հրապարակումների ուսումնասիրության արդյունքում հաստատվել է միայն 1 անճշտություն:
Ընդհանուր առմամբ 2013 թ. հունվարի 9-ից՝ նախնական ընտրացուցակների հրապարակումից հետո մինչև 2013 թ. փետրվարի 18-ը ՀՀ ոստիկանության կողմից մշակվել են ՀՀ Նախագահի ընտրությունների ընտրացուցակներին առնչվող անճշտությունների վերաբերյալ ինչպես ընտրական գործընթացի մասնակիցների կողմից գրավոր ներկայացված, այնպես էլ էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված բոլոր հաղորդումները, որի արդյունքում հիմնավորվել է ՀՀ ընտրական օրենսգրքի իմաստով միայն 20 անճշտություն:
Բացի այդ'նշված ժամանակահատվածում ընտրացուցակներից հանվել են նաև 2028 մահացած անձի տվյալներ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված կարգով ռեգիստրը վարող մարմինը չի ստացել:
Ընդ որում՝ հարկ է նշել, որ մահվան փաստի վերաբերյալ ռեգիստրը վարող մարմնին օրենսդրությամբ սահմանված կարգով չտրամադրված տեղեկատվության առկայությունը ընտրողների ցուցակում ՀՀ ընտրական օրենսգրքի իմաստով անճշտություն չի համարվում:
ՀՀ Նախագահի ընտրությունների քվեարկության օրը' 2013թ-ի փետրվարի 18-ին, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից քաղաքացիների դիմումների հիման վրա տրամադրվել է.
ա/ 606 անձը /ինքնությունը/ ժամանակավորապես հաստատող փաստաթուղթ /9 ձև/
բ/ ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին 12 տեղեկանք:
Համեմատության համար հարկ է նշել, որ 2012թ. մայիսի 6-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից տրամադրվել է'
ա/ 1407 անձը /ինքնությունը/ ժամանակավորապես հաստատող փաստաթուղթ /9 ձև/ /1395-ով ավելի քան նախագահական ընտրություններին/
բ/ ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին 160 տեղեկանք /148-ով ավելի քան նախագահական ընտրություններին/:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ