Թուրքիայի տարածքում գտնվող Շանլըուրֆա (Ուրֆա) քաղաքում հայտնաբերվել է հայկական թագավորական տոհմին պատկանող դամբարան: Ինչպես հաղորդում է թուրքական Hurriyet Daily News-ը հայտնում է, որ շուրջ 45 հազար քառակուսի մետր տարածքում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են շուրջ 80 շիրիմ:
Դրանց շարքում ամենաբարձրադիր վայրում է գտնվում ամենամեծ գերեզմանը, որը, ենթադրաբար, պատկանում է Եդեսիայի արքա Աբգարի ընտանիքին: Գերեզմանն ունի սենյակ տասը մարդու համար: Հայտնաբերվել է նաև խճանկար՝ ասորերեն գրությամբ: