Քիչ առաջ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի մոտից քաղաքացիներ են բերման ենթարկվել:

 

Ըստ որոշ լուրերի, նրանք եղել են Պարույր Հայրիկյանի կողմնակիցները:

 

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց:

 

Այս պահին ոստիկանության Էրեբունու բաժնի տարածքը եւ մերձակա փողոցները փակ են, ոստիկանությունը մեծ ուժեր է կուտակել տվյալ տարածքում։