Այս պահին զինված խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդի տարածքում իրավիճակը հանգիստ է։ Այս մասին ArmLur.am-ին հայտնեց զինված հարձակում իրականացրած խմբի անդամ, «Հիմնադիր խորհրդարան»-ի փոխնախագահ, ՊՊԾ գնդում գտնվող Վարուժան Ավետիսյանը։ 

 

-Պարո′ն Ավետիսյան, կասեք՝ այժմ ի՞նչ իրավիճակ է տիրում։


– Ամեն ինչ հանգիստ է, հանգիստ իրավիճակ է տիրում։

 

– Իսկ հետագա քայլերը որո՞նք են լինելու, մինչև ինչքա՞ն եք պատրաստ այդպես մնալ։


– Եթե մեզ վրա չեն հարձակվում, մենք առավել ևս չենք հարձակվում։

 

– Բայց ինչքա՞ն ժամանակ դա կարող է շարունակվել։


– Մինչև բոլոր հարցերը լուծում ստանան։

 

– Բայց այդ հարցում դեռ առաջխաղացում չի նկատվում, հետագա քայլերը որո՞նք են լինելու։


– Երրորդ տարբերակներ են միգուցե հնարավոր, տեսնենք։ Այդ տարբերակների մասին խոսակցություն կա, որի մասին չեմ կարող մանրամասներ հայտնել, բայց չի բացառվում, որ նման բան լինի։ Մենք հանձնվելու մատդրություն չունենք։

 

– Իսկ պատանդներն այժմ ի՞նչ վիճակում են։ – Բոլորը քնած են։ Մենք քիչ առաջ ևս մեկ հոգու ազատ ենք արձակել։


– Բայց ինչո՞ւ որոշեցիք ազատ արձակել ևս մեկ ոստիկանի։ – Բարի կամքի դրսևորում, ուղղակի լուծում գտնելու համար․ կոնստրուկտիվ հունի մեջ մտնելու, հույսի արձանագրում։